2017թ. 7 ամսվա կտրվածքով ուղեւորահոսքը ավելացել է շուրջ 30 տոկոսով: Այս մաիսն այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Այս տարվա 7 ամսվա կտրվածքով եւս մի շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք՝ ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնան: Այսինքն՝ մեր երիր ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է: Սա եւս խոսում է այն մասին, որ չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել»,-ասաց նա:
Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ ավիաընկերությունները տեսնելով այս ամենը, հաջորդ տարվա համար պետք է համապատասխան քայելր անեն: