News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոշոր հրդեհներ, ինչպես «Խոսրովի անտառ»-ում, տեղի են ունեն ում ամբողջ աշխարհում։ Այս մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամաակ հայտարարեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ 

Նրա խոսքով՝ առաջին պատճառը կլիմայական փոփոխություններ են։ «Օդերեւութաբանական ծառայությունը մշտապես զգուշացնում էր ուժեղ շոգի մասին»-հիշեցրեց բնապահպանը՝ հավելելով, որ շոգի պայմաններում հրդեհը միանգամայն կանխատեսելի էր։ Ըստ Ադամյանի՝ հրդեհը հանգցնելու համար ԱԻՆ-ի տեխնիկան բավարար չէր. «Իմ տեղեկություններով՝ հողի փոխարեն ուղղաթիռից ցեմենտ էին նետում, ինչը բացառապես անթույլատրելի է»։

«Փաստացի պարզվեց, որ մենք ավիացիոն տեխնիկա չունենք»,-հայտարարեց Ադամյանը՝ տխրությամբ արձանագրելով, որ նույնիսկ Ադրբեջանը նման տեխնիկա ունի։ «Երկրի անվտանգության համար պետք չէ գումար խնայել»-ասաց բնապահպանը՝ հավելելով, ո առանց ռուսական կողմի օգնության չէր հաջողվի ինքնուրույն  հանգցնել հրդեհը։

Բնապահպանը նշեց մի շարք խնդիրներ, որոնք հանգեցրեցին աղետին։ Բացի կլիմայակա փոփոխություններից՝ պատճառը երկրի լանդշաֆտի փոփոխությունն է, ծառերը կտրելը։ Իսկ արգելոցում խարույկներ վառելու մասին բնապահպանը կոչ արեց չխոսել՝ այն հրդեհի համար այնքան էլ հավանական պատճառ չհամարելով։

Նրա խոսքով՝ հիմնականում տուժել են սողուններն ու միջատները. «Իսկ նրանց թիվը հարյուրների է հասնում»։ Դրական լուրն այն է, որ թռչուններին եւ խոշոր կենդանիներին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է փրկվել»։ Ադամյանը հավելեց, որ արգելոցը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Ամենաշատ