News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին մահացած նորածնի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած փոքրիկի հայրը՝ Մարատ Էմինյանը:

«Ըստ այդ եզրակացության՝ երեխաս 7-8 հիվանդությամբ է ծնվել, մենք այս եզրակացության հետ համաձայն չենք: Քննիչին էլ եմ ասել, որ իմ երեխան բժիշկների անփութության պատճառով է մահացել: Ո՞նց է լինում 7-8 հիվանդություն, եթե իմ երեխան առողջ է ծնվել, մոտ 3 կգ, եթե առողջական խնդիրներ ուներ, թող հենց այդ օրը մեզ ասեին»,- ասաց Մարատ Էմինյանը:

Նշենք, որ երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են կենտրոնի նեոնատոլոգ Գայանե Խաչատուրյանին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք բժիշկները ճիշտ բուժօգնություն են ցուցաբերել, թե ոչ:

«Այդ փորձաքննության եզրակացությունից հետո պարզ կլինեն մեր հետագա քայլերը: Մենք չենք նահանջելու, մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց երեխայի հայրը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին նորածին է մահացել: Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինն ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան հատում։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Երեխայի հայրն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փոքրիկը մահացել է բժշկուհի Գայանե Խաչատրյանի անփութության պատճառով: Մինչդեռ կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել էր, որ մահացած նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող է լինել:

«Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասել էր նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ