News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին եւ պահանջել վերաբացել քաղաքի գրադարանները:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որեւէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների եւ դրանցից օգտվողների վերաբերյալ որեւէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է.

Վերաբացել փակված գրադարանները եւ վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին,

Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաեւ համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակային եւ որակական հատկանիշների վրա, եւ առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով»:

Տպել
Ամենաշատ