News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա օգոստոսի 17-ի նիստում կայացված որոշմամբ, Սամվել Ամիրխանյանը նշանակվել է Տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել նախարարության առաջարկը, համաձայն որի՝ առաջարկվում էր Սամվել Ամիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։

«Ամիրխանյանն ունի մեծ փորձ, նախկինում նույնպես աշխատել է աշխատակազմի ղեկավար, խնդրում ենք հաստատել նախագիծը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ