News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքում բնակվող եզդիները խնդրում են ինքնավարություն ստեղծել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի եւ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միության նախագահը հիշեցրեց, որ եզդի ժողովուրդը 7-րդ դարից մինչ այսօր 74 ցեղասպանություն է վերապրել։ «Դա մահեմդական ժողովուրդների ձեռքի գործն է։ Նմանատիպ վերաբերմունք են նրանք դրսեւորել նաեւ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ։ Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր եզդիներ են սպանվել։ Որքա՞ն դա կարող է շարունակվել»,-հարցադրում արեց Թամոյանը։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին իրաքյան քրդերը մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել։ «Իրաքի իշխանությունները պատրաստ են ինքնավարություն ստեղծել քրիստոնյա ժողովուրդների եւ եզդիների համար։ Բայց քրդերը խանգարում են։ Նրանք սեպտեմբերին մտադիր են հանրաքվե անցկացնել։ Դա նրանց իրավունքն է։ Բայց թող ոտնձգություններ չկատարեն Եզդիստանի նկատմամբ»,-հայտարարեց Թամոյանը՝ համաշխարհային հանրությանը կոչ անելով եզդիների ցեղասպանություն թույլ չտալ։ «Եթե Բարզանին հասնի անկախության, նա անպայման ոտնձգություն կկատարի եզդիների նկատմամբ»,-ընդգծեց Թամոյանը՝ հավելելով, որ եզդիներն ապրում են իրենց պատմական երկրում, այնտեղ եզդիների մշակույթի հուշարձաններն են։

Հիշեցնենք, որ Իրաքում շրջանը, որտեղ բնակվում են եզդիները, 2014 թվականից «Իսլամական պետության» վերահսկողության ներքո է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ