News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրված փաստաթղթով կողմերը նախատեսում են համագործակցել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:

«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչեւ 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող  գումարի չափը կավելացվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:

Տեղեկացնելով, որ արդեն երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ ծրագրին` փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ առաջիկայում ծրագրին կմիանան  նաեւ այլ բանկեր:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն կտա ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկություններին աննախադեպ մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել մթերումների դիմաց վճարումներ իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի նշված ընկերություններին ընդլայնել մթերման ծավալները եւ մթերվող ապրանքի տեսականին, ինչպես նաեւ ավելացնել արտահանման ծավալները:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն իր հերթին ընդգծել է ծրագրի արդիականությունը` հաշվի առնելով, որ ընթացքի մեջ է մթերումների գործընթացը:

«Այժմ հանրապետությունում մթերումների շրջան է եւ բազաթիվ մթերողներ ունեն ֆինանսական միջոցների կարիք: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մթերողներն այդ միջոցները ձեռք էին բերում բավական բարձր տոկոսադրույքով` չկարողանալով մարել մթերումների դիմաց կուտակված պարտքերը, մինչդեռ այս ծրագիրը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը», - նշել է Վահե Հարությունյանը:

Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի եւ բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի եւ բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու եւ մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:

Ակնկալվում է, որ ծրագրով նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, կնվազեն բանկերի եւ վարկային կազմակերպությունների ռիսկերը: Բացի այդ, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերոթյան ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը:

Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձեւավորել առաջարկություններ ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ