News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ մտավախություն կա, որ Հովհաննեսի մոտ կարող է անկիլոզ (Բեխտերեւ) առաջանալ:

«Նրա առողջական վիճակն այնքան վատ է, որ կարող է անկիլոզ առաջանալ, դա նույն Բեխտերեւի հիվանդությունն է, այսինքն՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշաններն արդեն կան, չի կարողանում ոտքը նորմալ ծալել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Աբովյանի թիվ 6 դպրոցը անվանակոչվել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված Արթուր Վանոյանի անվամբ
Դպրոցի ներսում բացվել է նրա կիսանդրին...
«Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք». Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Առաջին անգամ եմ տեսնում, որ դատավորը դիրքորոշում արտահայտի գործը չավարտված կամ դատաքննության ընթացքում...
Դատավորը թույլ տվեց Եղնուկյանին չմասնակցել նիստին. «Շտապօգնություն» է հրավիրվել դատարան
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը...
Անդրիաս Ղուկասյանն ասաց` «Քարերը հավաքեք, հասնենք մեր Սասնա ծռերին». վկա
Նախկինում դատապարտված է եղել գողության համար…
Պատի տակով անցել եմ, վերեւից վրես ավտոմատ են պահել. Անդրիաս Ղուկասյանի գործով ցուցմունք տվեց ոստիկանը
Հանրահավաք էր, հետո երբ ավարտվեց, մեզ տեղաբաշխեցին, որ երթն ուղեկցենք, բերենք Խորենացի փողոց հասցնենք անվտանգ…
Ցուցմունք տվեց Անդրիաս Ղուկասյանը. մեղադրողը նրա ցուցմունքը սուտ որակեց
Քիչ անց կհարցաքննվի գործով վկա Արտակ Մկրտչյանը…
Ամենաշատ
Partner news