News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաեւ՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի  մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված  հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները եւ թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը`  ցուցաբերել զգոնություն եւ զգուշություն եւ  հորդորում՝  չվնասել  աղետի պատճառով   անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:

Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ  զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

«ՀՀ բնապահպանության նախարարը նաեւ հանձնարարել է  Բնապահպանական պետական տեսչությանը  ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝   ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին:  Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները եւ մեզ փոխանցել կենդանիների  շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ