News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմին ձեռնտու չէ Հայաստանի՝ Իրանի հետ գազային համագործակցության մի փոքր խորացումը, բայց նաեւ դժվար է պատկերացնել, որ Մոսկվայում ընդհանրապես չեն հասկանում Հայաստանին մինչեւ վերջին կետը ինքնակամությունից զրկելու վտանգները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նրան, որ Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն theiranproject.com կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք դիտարկում են իրանական գազի մատակարարումները ՀՀ ավելացնելու մասին Հայաստանի հարցումը եւ ուզում են Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանան, հնարավո՞ր է Հայաստանը սրանով փորձ է անում դիվերսիֆիկացնել իր գազային ոլորտը՝ ազատվելով ռուսական գազից միակողմանի կախվածությունից, քաղաքագետն ասաց. «Իհարկե ռուսական կախվածությունից ազատվել չի լինի եւ խոսքը դրա մասին չէ: Խոսքը մի փոքր դիվերսիֆիկացիայի մասին է: Բացարձակ կախվածության մի փոքր նվազեցումը դեռեւս խնդրի լուծում չէ, բայց նաեւ որոշակի քայլ է՝ մի փոքր մեջքը շտկելու»:

Նա կարծիք հայտնեց, որ դա կարող է առաջ բերել ռուսական կողմի անհանգստությունն ու խանդը. «Ընդհանրապես եթե ինքդ տրվում ես մեկին անմնացորդ՝ այդ մեկը փորձում է անմնացորդ վերահսկողություն սահմանել քեզ վրա: Այս տրամաբանությամբ, իհարկե, ռուսական կողմին ձեռնտու չէ Հայաստանի՝ Իրանի հետ գազային համագործակցության մի փոքր խորացումը: Բայց նաեւ դժվար է պատկերացնել, որ Մոսկվայում ընդհանրապես չեն հասկանում Հայաստանին մինչեւ վերջին կետը ինքնակամությունից զրկելու վտանգները: Դա, իհարկե հնարավոր է, բայց հնարավոր է նաեւ, որ փոքրիկ չափաբաժիններով այս փոքրիկ երկրին այնուամենայնիվ թույլ տրվի մի քիչ էլ այլ աղբյուրից սնվել»:

Հարցին, թե ինչո՞ւ է իրանական կողմը նախընտրելի համարել գազի դիմաց փողը վերցնելու տարբերակը, «գազի էլեկտրաէներգիա դիմաց» մեխանիզմը արդյունավետ չէ՞ր, Հայկ Մարտիրոսյանն արձագանքեց. «Դա բավական բարդ հարց է, որի պատասխանը, թերեւս, գիտեն միայն Թեհրանում: Վերջին շրջանում Իրանի կողմից Հայաստանին բավական ձեռնտու տնտեսական առաջարկներ են արվել, որոնց մեծ մասին Երեւանն անհաղորդ է մնացել: Հիմա բացառված չէ, որ Թեհրանում որոշել են շարունակել Հայաստանի հետ բարեկամությունը, բայց՝ շագանակի հետ մի փոքրիկ մտրակ նույնպես հրապարակ բերելով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, նկատի ունենալով սեփական ատոմակայանի առկայությունը, իրականում Հայաստանի համար գրեթե անվճար էր եւ դրա դիմաց գազ ստանալը լավագույն տարբերակն է: Բայց դա Երեւանին նաեւ խոցելի է դարձնում ճնշման առումով: եվ բացառված չէ, որ Թեհրանը փորձում է Երեւանին հասկացնել, որ եթե իր օգնությունն ավելորդ է դիտարկվում այս երկրում, ապա բարեկամությունը կարող է եւ հավասար՝ շուկայական դաշտում ընթանալ: Մյուս կողմից բացառված չէ, որ Իրանը սկսում է բավարարել սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ այլ՝ ներառյալ ներիրանական աղբյուրներից եւ հիմա կանխիկ դրամն առավել կարեւոր է իր համար, քան՝ էլեկտրական լարումը, որ գալիս է Հայաստանից: Ամեն դեպքում սա այն հարցն է, որին իրականում եզակի անձինք են տիրապետում եւ մենք, անշուշտ, դրանց թվին չենք պատկանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ