Ղարաբաղյան խնդրի լուծմանը Հայաստանի եւ միջազգային հանրության մոտեցումները շատ նման են։ Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Նա նաեւ ընդգծեց այն բանի կարեւորությունը, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը տեղի կունենա Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության պայմաններում։ «Դրանով հանդերձ՝ Ռուսաստանի դեմ աննախադեպ խիստ պատժամիջոցներ են սահմանված, ինչը զգալիորեն բացասական է անդրադառնում Կրեմլի քաղաքական հնարավորությունների վրա»,-հստակեցրեց քաղաքագետը։
Ընդհանուր առմամբ, Մեհրաբյանի կարծիքով, արդեն ձեւավորված տարածաշրջանային իրականության պայմաններում նշված հանգամանքները նպաստում են հայկական կողմի շահերի առաջխաղացմանը։ «Հայաստանի Հանրապետության համար շատ լավ պայմաններ են ստեղծվել՝ Բաքվի վրա միջազգային ճնշում գործադրելու եւ Ադրբեջանին իր զբաղեցրած ապակառուցողական դիրքորոշումից դուրս բերելու համար»,-նշեց քաղաքագետը՝ հավելեով, որ այժմ Ադրբեջանին ոչինչ չի մնում՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը վերսկսելու սպառնալիքների մեխանիզմն օգտագործելուց բացի։