News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը երկրում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով Ցոլակ Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք է տվել։ Որոշման համապատասխան նախագիծը հավանության են արժանացրել օգոստոսի 17-ին կայացած կառավարության նիստում։

Վանաձոր քաղաքի բնակիչ Ցոլակ Ղուկասյանը՝ 1995 թվականին ծնված, մագիստրատուրա է ընդունվել է Նյու Յորքի համալսարանի «Համակարգչային գիտելիքներ» բաժնում։ Նա մինչեւ ուսումն ավարտելը զինվորական ծառայությունից տարկետման իրավունք է ստացել (մինչեւ 2019 թվականի ձմեռային զորակոչ)։

Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Ցոլակ Ղուկասյանը նոտարիուսի կողմից հաստատված փաստաթուղթ է ներկայացրել, համաձայն որի՝ ուսումն ավարտելուց հետ նա պետք է Հայաստան վերադառնա եւ երկու տարի աշխատի իր մասնագիտությամբ՝ պաշտպանության նախարարության միջնորդությամբ իրեն առաջարկված տեղում։

Որոշման հիմնավորման համաձայն՝ կրթության եւ գիտության նախարարությանն է դիմել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ խնդրելով Հայսստանի քաղաքացի Ցոլակ Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ