News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017թ. առաջին յոթ ամիսներին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից 254-ը դիմել են Հայաստանի պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին:

Ստացված դիմումներից 250-ն ուղարկվել է ռուսական կողմին, դրական պատասխան է ստացել ընդամենը 28 դիմում, 184-ի դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն Հայաստանից մոտավորապես 50-60 հազար ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջեւ, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում եւ փոխանցվում են ռուսական կողմին:

Ի դեպ, 2016թ. մարտի տվյալների՝ ՀՀ 30 հազար քաղաքացիներ ունեն ՌԴ մուտքի արգելք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ