News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում պարզեցվել է թոշակառուի մահվան դեպքում հուղարկավորության նպաստ ստանալու եւ նրա թոշակը ստանալու դիմում ներկայացնելու կարգը:

Կառավարությունը օգոստոսի 17-ի հերթական նիստում հավանություն տվեց գործադիրի 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու որոշման նախագծին: Որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Արայիկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ նախատեսվող փոփոխություններն ունեն իրավակիրառական բնույթ: «Փոփոխությունները վերաբերում են թոշակառուի մահվան դեպքում հուղարկավորության նպաստի վճարման եւ նրա թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու կարգին: Եթե նախկինում դիմումը կարելի էր ներկայացնել միայն հաշվառման վայրի ծառայությանը, ապա հիմա հնարավոր կլինի այն ներկայացնել ցանկացած բաժանմունք»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Որոշման ընդունումը կապահովի «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ