News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական եւ ԻԻՀ ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը շնորհավորել է Իրանի բարեկամ ժողովրդին նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ Նախագահ Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում եւս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու խորանալ:

«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ եւ փոխշահավետ արդյունքներ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

Աքբար Թորքանին շնորհակալություն  է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ  էներգետիկայի ոլորտը Իրանի տնտեսության կարեւորագույն  ճյուղերից է:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում եւ այն ընդլայնելու հնարավորություններ եւ ներուժ կան»,- ասել է Աքբար Թորքանը։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչեւ 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարեւորել է նաեւ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի եւ Վրաստանի, ապա նաեւ Ռուսաստանի հետ։

Նախարարն անդրադարձել է նաեւ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը եւ փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ Երեւան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։

Խոսելով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ամրապնդման ծրագրերի մասին՝ նախարարն ընդգծել է Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կարեւորությունը, որը կառուցվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ներկայացվել է նաեւ Մասրիկում կառուցվելիք 55 ՄՎտ հզորությամբ առաջին արեւային կայանի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարաների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ