News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավստրալացի սենատոր Փոլին Հենսոնը խորհրդարանի վերին պալատի նիստին ներկայացել է մահմեդական կնոջ հագուստով՝ փարանջայով եւ կոչ արել այն արգելել երկրում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Australian պարբերականը։

«Մեր երկրի ազգային անվտանգությունից ելնելով՝ արդյոք կփորձե՞ք արգելել փարանջան»,-ասել է Հենսոնը։

Նրա խոսքով՝ «ավստրալացիների մեծամասնությունը ցանկանում է, որ փարանջան արգելվի»։

Նրա հարցին գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը բացասական է պատասխանել, ինչից հետո Հենսոնը հանել է հագուստը եւ լքել դահլիճը։

Բրենդիսը նրա վարքագիծը «սարսափեցնող արարք» է անվանել։ Նա հավելել է, որ շուրջ կես միլիոն ավստրալացիներ մահմեդականներ են, որոնց ճնշող մեծամասնությունը օրինպահ քաղաքացիներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ