News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:

Մասնավորապես, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների եւ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ նրանց վնասելու փաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:

Ամփոփման արդյունքներն ուղարկվել են միջազգային կառույցներին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման եւ այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ