News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին Իրաքի Հանրապետության Կապի նախարարության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպությունների հետ:

ԻՏՁՄ-ն ներկայացրել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումները, Միության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրի նպատակն ու հաջողությունները:

Հանդիպման մասնակից Ucom, IUNetworks, WEB, Niccoma, Freedom Development, Instigate Design, BetContrsuct ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու պրոդուկտները: 

Հաշվի առնելով ՏՀՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, իրաքյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել գիտահետազոտական, ուսումնական ծրագրերի, անվտանգության, էլ. կառավարման ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ հայկական ՏՏ լուծումների արտահանմամբ եւ ներդրումային հնարավորություններով:

Հիշեցնենք, որ օրերս ԻՏՁՄ-ն` աջակցելով հայկական կազմակերպություններին միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ, հանդիպում է ունեցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ