News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որը 2014-ին ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ, ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ Այս մասին աղջիկը հայտնել է իր Twitter էջում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օքսֆորդում Յուսուֆզայը սովորելու է «Փիլիսոփայություն, քաղաքականություն ու տնտեսագիտություն» ծրագրով։

«Այնքան հուզված եմ, որ ընդունվել եմ Օքսֆորդ։ Շնորհավորում եմ A-level –ի բոլոր ուսանողներին՝ ամենադժվար տարին է։ Բոլորին հաջողություններ եմ մաղթում ապագայում»,- գրել է նա։

Օգոստոսի 17-ին Բրիտանիայում հրապարակվել են A-level քննության արդյունքները, որը պետք է հանձնել բուհ ընդունվելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ