Երեւան քաղաքի Իսակովի 9 հասցեում գտնվող Նոյ կոնյակի-գինու գործարանի փաթեթավորման պահեստում հրդեհ է բռնկվել: NEWS.am-ին ԱԻՆ-ից տեղեկացրին, որ հրդեհը հանգցվել է. այրվել է 30 քառակուսի մետր տարածք:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: