News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիեւ Կոմիտովին:

Շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Վիգեն Սարգսյանը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ:

Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը եւ վստահություն հայտնել, որ ռազմական կցորդի գրասենյակի բացումը կնպաստի պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ