News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նիդերլանցացի պատգամավոր, Քրիստոնեական միության անդամ Ժոել Ֆորդեվինդը խոստանում է պաշտպանել այն հայկական ընտանիքին, որին երկրից արտաքսում է սպառնում։ Այս մասին հայտնում է RTL եվրոպական հեռուստաալիքի նիդերլանդական խմբագրությունը ։

«Մի անհանգստացեք։ Մինչեւ ընտրություններ իմ դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է պատգամավոր Ֆորդեւինդը, երեխաների համար համաներման ակտիվիստներից մեկը։ Համաներումը հնարավորություն է տալիս մինչեւ 18 տարեկան երեխաներին մնալ երկրում, եթե նրանք չունեն կարգավիճակ, բայց երկրում ապրել են ավելի քան 5 տարի։ Նման կարգ արդեն գործում է, բայց դիմումների 96-99 տոկոսը, որոնք միգրանտ ծնողները ներկայացնում են իրենց երեխաների համար, մերժվում են։

Համաներումն աջակցում են Քրիստոնեական միությունն ու դեմոկրատները, դեմ են Ազատության ու ժողովրդավարության իշխող կուսակցությունն ու քրիստոնյա դեմոկրատները։

«Գործը շատ աղմկահարույց է, մենք այդ գործով շատ դիմումներ ենք ստանում։ Խնդիրը ոչ միայն քաղաքական է, այլեւ անձնական»,- ասում է Ֆորդեվինդը։

Նա մշտական կապ է պահպանում դպրոցի հետ, որտեղ սովորել են քույր ու եղբայր Հովիկն ու Լիլին։ Այդուհանդերձ, նա դեռ չի ուզում այդ հարցը հրապարակային դարձնել։ RTL-ի տեղեկություններով՝ Ֆորդեւինդը դիմել է արդարադատության ու անվտանգության հարցերով պետքարտուղար Կլաաս Դեյկհոֆին։ Այդ տեղեկությունները Ֆորդեւինդը դեռ չի հաստատել, բայց եւ չի հերքել։

Հիշեցնենք, որ հոլանդական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Արմինե Համբարձումյանին՝ 11-ամյա Լիլիի ու 12-ամյա Հովիկի մորը, որոշել են Հայաստան արտաքսել փախստականների կենտրոնից, որտեղ նա գտնվում էր։ Երբ Արմիներին այդտեղից դուրս են բերել, երեխաները տանը չեն եղել, ու մայրը հրաժարվել է ասել, թե որտեղ են նրանք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ