Հայաստանի հանրապետական կուսակցությունը կուսակցական աշխատանքի ռեստարտ է տվել։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, սեպտեմբերից ՀՀԿ խմբակցությունը պետք է ձեռնամուխ լինի ակտիվ աշխատանքի։ «Մենք ունենք կարեւորագույն օրենքներ, որոնք պիտի ընդունենք եւ ապահովենք Հայաստանի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգի։ Մեզ սպասվում է լուրջ աշխատանքային աշուն»,- նշել է Շարմազանովը։
Նա հայտնել է, որ ԳՄ նիստում սկսել են քննարկել նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հարցը, եւ սեպտեմբերի վերջին կոնկրետ կներկայացվեն ՀՀԿ-ի թեկնածուների անունները։