News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ես պաշտոնապես չեմ լսել եւ չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին»։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, առնվազն «Ելք» դաշինքից մեկ կուսակցություն կա, որը ոչ նախընտրական փուլում, ոչ այժմ պաշտոնական կարծիք չի հայտնել այդ կապակցությամբ։ «Եթե «Հանրապետություն» կուսակցությունն ու «Լուսավոր Հայաստանը» առնվազն իրենց առաջնորդների եւ ակտիվիստների մակարդակով հայտնել են իրենց տեսակետը, ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մինչ այս պահը չեմ լսել հստակ դիրքորոշում՝ նրանք կողմ են, թե դեմ Եվրասիական միությանը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Սա արհեստական օրակարգ է»։

Շարմազանովը հայտնել է, թե իրենք դեմ են նման նախաձեռնություններին։ «Մենք գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդարացված է, արդյունավետ է։ Եթե մենք չմտնեինք ԵՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզում էին վաճառելո՞ւ»,- ասել է նա՝ չբացառելով, որ աշնանը կներկայացնեն ամբողջական ինֆորմացիա, թե մեզ ինչ է տվել ԵՏՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ