Առնվազն 56 մարդ է հոսպիտալացվել Բարսելոնի կենտրոնում հետիոտնի բազմության մեջ միկրոավտոբուսի մխրճվելուց հետո, գրում է Vanguardia թերթը։
Թերթի տեղեկություններով՝ բուժկենտրոնները շարունակում են ընդունել վիրավորների։
Ավելի վաղ հայտնել էին, որ պարզվել է միկրոավտոբուսի վարորդի անձը։ Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ վրաերթի հետեւանքով 13 մարդ է զոհվել։