News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը անկախ պետություն է, որն ունի իր շահերը եւ սպասարկում է բացառապես իր շահերը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ զինուժի մասնակցության մասին հարցին։

«Նախ ՀՀ Զինված ուժերի մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին շատ դրական եմ գնահատում։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չէին մասնակցում այդ զորավարժություններին, եւ միգուցե սա նաեւ խանդ է առաջացրել ադրբեջանցիների կողմից»,- ասել է նա, իսկ ՀՀ մասնակցությանը բացասաբար արձագանքով փորձագետներին շարմազանովը պատասխանել է. «Եթե նրանք մտահոգված են, որ ՀՀ զինված ուժերը մասնակցել են այդ զորավարժոթւյուններին, պետք է առաջին հերթին մտահոգվեն, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է  Ադրբեջանին»։

«Այս զորավարժությունները բխում են մեր շահերից։ Այդ արձագանքողները հյուսիսում, արեւմուտքում եւ արեւելքում, թող ավելի լավ է մտածեն այն մասին, որ Թուրքիան  երկու ձեռքով ու երկու ոտքով մխրճված է Ադրբեջանի զինուժի կազմավորման մեջ»,- նշել է Շարմազանովը։

«Մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է, բայց մենք ունենք բազում ծրագրեր, որտեղ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը անկախ պետություն է, որն ունի իր շահերը եւ սպասարկում է բացառապես իր շահերը»,- ասել է ՀՀԿ խոսնակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ