Օգոստոսի 17-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Զարուբյան փողոցում ծառը կոտրվել է, առկա է երթեւեկելի գոտի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում ծառի բունն ուղղահայաց կիսվել է:
Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը: