News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսում, Չանդիգարխ քաղաքում ծննդաբերել է 10 տարեկան աղջիկը, որին բռնաբարել էին։ Հնդկաստանի գերագույն դատարանը նրան արգելել էր աբորտ անել՝ հղիության մեծ ժամկետի պատճառով, հայտնում է BBC-ն։

Աղջիկը ծննդաբերել է կեսարյան հատումով։ Նրա երեխան 2․5 կգ քաշով է լույս աշխարհ եկել։ Երեխան աղջիկ է։ Հիմա նա նորածինների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Նշում են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում։

Աղջիկը դեռ չգիտի, որ երեխա է ունեցել՝ հղիության ժամանակ նրան ասել էին, որ նրա փորի մեջ մեծ քար է։ Տասնամյա աղջկա ծնողները միանգամից ասել են, որ չեն ուզում որեւէ առնչություն ունենալ երեխայի հետ։ Տեղի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նորածնի մասին հոգ կտանի երեխաների պաշտպանության հարցերով հանձնաժողովը մինչեւ նրան կորդեգրեն։

Հուլիսի կեսերին աղջիկը սկսել էր գանգատվել որովայնի մասում ցավերից, որից հետո նրան հիվանդանոց էին տարել։ Բժիշկները հայտնաբերել էին, որ նա հղիության 30-րդ շաբաթում է։ Ծնողներն ուզում էին , որ իրենց դուստրն աբորտ անի, սակայն ոչ տեղի, ոչ էլ երկրի Գերագույն դատարանները չեն թույլատրել՝ բացատրելով, որ այդ ժամկետում դա կարող է շատ վտանգավոր լինել։

Աղջիկը պատմել է, որ նրան բռնաբարել է սեփական հորեղբայրը։ Նրան արդեն կալանավորել են, սակայն գործի մանրամասները չեն հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ