Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնի կենտրոնում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի մեքենա՝ սպանելով առնվազն 13 մարդու ու վիրավորելով ավելի քան 50-ին։ Ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը կալանավորված է, մյուսը՝ սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։