News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանացին, որը մահացել է Բարսելոնում ոստիկանների վրա ընթացած մեքենայում, նստած է եղել ուղեւորի նստատեղին եւ ոչ թե ուժայինների կողմից է գնդակահարվել, այլ սպանվել է անհայտ անձի կողմից, հայտնում է Vanguardia պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ քաղաքի կենտրոնում ահաբեկչությունից հետո սպիտակ Ford Focus-ն ընթացել է ոստիկանների վրա, որի վարորդը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ սպանված իսպանացին ահաբեկչության հետ կապ չուներ:

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդն իսկապես ավտոմեքենայի տերն էր, սակայն նրա մահվան հանգամանքները ոստիկաններին ստիպել են իրավիճակը նորովի գնահատել: Կատալոնիայի ներքին գործերի խորհրդական Խոակին Ֆորնը արդեն հայտարարել է այս միջադեպի եւ ահաբեկչության հնարավոր կապի մասին, որը առաջիկա ժամերին պետք է պարզեն քննիչները:

Հինգշաբթի Բարսելոնի տուրիստական կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է համարել: Կատալոնիայի իշխանությունները հաստատել են, որ 13 մարդ զոհվել է, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել: Ահաբեկչության կազմակերպմանը մասնակցած 2 կասկածյալները կալանավորվել են, սակայն ամենագնացի վարորդն ազատության մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ