News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանում առաջին ինտերնետ դատարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ուրբաթ Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Դատարանի ստեղծման մասին որոշումն այս տարվա հունիսի 28-ին ընդունվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 36-րդ նստաշրջանում: Բացման արարողությանը մասնակցել են Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցյանը եւ Չինաստանի ԿԿ-ի նահանգի կոմիտեի քարտուղար Չե Ցզյունը:

Այս դատարանը կքննի այն գործերը, որոնք կապված են առցանց առեւտրում խարդախությունների, պարտքային պայմանագրերի առցանց կնքման հետ, համացանցում հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը:

Դատական բոլոր ընթացակարգերը՝ սկսած հայց ներկայացնելուց եւ գործ հարուցելուց, կկատարվեն դատարանի կայքի միջոցով: Դատաքննությունը եւ դատավճռի հրապարակումը եւս առցանց կկատարվեն՝ իրական ժամանակում առցանց հեռարձակմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ