News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, հնարավոր է, քննարկվի 2 երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ բնական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առումով ինչ-որ համաձայնության հասնելու համար առաջին հերթին պետք է աշխատեն 2 երկրների ԱԳ նախարարները:

Ըստ փոխնախարարի՝ ԱԳ նախարարների հանդիպում նախատեսվում է: «Երբ այս բանացությունները վարվեն, միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նաեւ նախագահների հանդիպման կազմակերպման հարցը»,- նշեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի երկրորդ կեսին կհանդիպեն Նյու Յորքում: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչեւ 2017-ի վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ