News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկամսյա ժամկետում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարություն կներկայացնի ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված շահույթով:  Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ին ընդունել է համապատասխան որոշում:  Որոշմամբ հաստատվեց նաեւ այդ շահույթի հաշվարկման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ թույլատրվեց՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ շահույթի վճարման համար անժամկետ արտաբյուջետային հաշիվ բացել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում:

Հիշեցնենք, որ 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն իրականացվում է 270 միլիոն խմ ջրառ: Համապատասխան օրինագիծն ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից սույն թվականի հուլիսի 6-ին:

Սեւանից հավելյալ ջրառ իրականացնելու կառավարության որոշումը եւ դրան հետեւած օրենքում փոփոխությունները ծանր հարված հասցրին   Սեւանա լճի էկոհամակարգին:  Օգոստոսի 17-ի դրությամբ Սեւանից իրականացվել է 210.623 միլիոն խմ ջրառ, Սեւանա լճի մակարդակն իջել է 21 սմ-ով` կազմելով 1900.70մ: Լճի մակարդակը տարբերվում է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ընդամենը 1 սմ-ով: Նման պայմաններում անհասկանելի է, թե արդյոք ՀՀ կառավարությունը Սեւանա լճի հաշվին ստացված շահույթը կուղղի լճի էկոհամակարգի վերականգնմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ