News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտաքին շուկայում Հայաստանը չի կարող մրցակցել ձկան բարձր ինքնարժեքի պատճառով, ինչը պայմանավորված է ձկների համար նախատեսված կերի բարձր գներով։ Այս մասին օգստոստի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության եւ «Հայ տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների իրավապաշտպանական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ներկա իրավիճակը շատ անկայուն է։ «Ճգնաժամ է տիրում, եւ համապատասխան իրավասու մարմինը (Գյուղատնտեսության նախարարություն) անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։ Ոլորտը տեսադաշտից բաց է թողնված։ Բացակայում են ձկնաբուծության ոլորտի կայունացման մեխանիզմները»,-նշեց Աթոյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին էժան կեր է անհրաժեշտ՝ Թուրքիայի եւ Բաշկիրիայի հետ մրցակցել կարողանալու համար։ ՀԿ-ի ղեկավարը հայտարարեց, որ հանդես կգա Հայաստանում արտասահմանյան տեխնոլոգիաներ ներդնելու առաջարկով, որոնք կնպաստեն, որ տեղի արտադրությունը ձեռնտու լինի։ «Մենք կարող են դոնորներ գտնել, դա հնարավոր է»,-ընդգծեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ