Ամերիկյան «Ֆիցջերալդ» հածանավի շուրջ տասը անդամներ պատիժ կկրեն՝ ռազմանավի՝ ֆիլիպինյան ACX Crystal նավի հետ բախման պատճառով, որը տեղի է ունեցել Ճապոնիայի ափերին, 2017 թվականի հունիսի 17-ին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ ծովակալ Բիլլ Մորենը լրագրողներին ասել է, որ հրամանատարի ավագ օգնականին եւ «մասթեր չիֆ»-ին հետ կկանչեն հածանավի անձնակազմից, քանի որ հրամանատարությունն այլեւս չի վստահում նրանց եւ վստահ չէ, որ նրանք կարող են ստանձնել նավի հրամանատարությունը։
Բախման հետեւանքով «Ֆիցջերալդ» հածանավի անձնակազմի 7 անդամ է զոհվել։