News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավիատոմսերի թանկացումը հիմնականում կրում է սեզոնային բնույթ եւ պայմանավորված է այս սեզոնում ուղեւորահոսքերի կտրուկ ավելացմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով ավիատոմսերի կտրուկ թանկացմանը:

Նրա խոսքով, ավիաընկերությունների գնային քաղաքականության ոլորտում իրականացված ուսումնասիրությունները մշտապես փաստել են, որ խնդիրը պայմանավորված է առաջարկ-պահանջարկի գործոնով. «Հարկ եմ համարում նշել, որ այս ոլորտը լիովին մրցակցային է, միեւնույն ուղղությամբ ավիափոխադրում են իրականացնում մի շարք տարբեր ընկերություններ, որոնք, ըստ էության, մրցակիցներ են եւ յուրաքանչյուրն ինքնուրույն է իր գնային քաղաքականության որոշման հարցում»:

Դիտարկմանը, թե արդյոք դեպի Ռուսաստան ավիատոմսերի գների կտրուկ աճը պայմանավորված չէ՞ նրանով, որ ավիաընկերությունները համաձայնեցված բարձրացնում են գները, Գայանե Սահակյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից հակամրցակցային համաձայնությանը, ապա այս պահին նման ենթադրությունների համար հիմքեր չկան, քանի որ նորից եմ շեշտում՝ խնդիրը պայմանավորված է պիկ սեզոնայնությամբ: Մրցակցային որեւէ խնդիր բացահայտելու դեպքում՝ Հանձնաժողովն, իհարկե, համապատասխան քայլեր կձեռնարկի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը: Որոշ դեպքերում ավիատոմսերի գներն աճել են 2-3 անգամ:

Այս առնչությամբ, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը NEWS.am-ին հայտնեց, որ միայն Հայաստանում չէ, որ այս սեզոնին ավիատոմսերի սակագները բարձրացել են, ամբողջ աշխարհում է սակագների որոշակի տարբերություն նկատվում: «Կտրուկ պահանջարկն այս սեզոնին աճում է, առաջարկը չի կարողանում համապատասխանաբար ապահովել՝ կախված տարբեր գործոններից, այդ թվում օդանավերի քանակից: Այս ամիս ավիաընկերությունները համապատասխան տարողություն ապահովել չեն կարողանում, եւ քիչ տեղերի համար շատ մեծ պահանջարկ է առաջանում:

Մեր վարչությունը որեւէ կերպ չի կարող միջամտել ավիաընկերության կոմերցիոն գործունեությանը, բայց եթե ավիաընկերության կողմից արտառոց բարձր սակագները լինեն շարունակական եւ նկատվի ավիաընկերությունների կողմից համաձայնեցված գործողություններ, գոյություն ունեն պատկան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, այսինքն եթե կա շուկայում դիրքի չարաշահում: Ինչ վերաբերում է այս սեզոնին, ապա ոչ ոք չի կարող ներազդել սակագների վրա, քանի որ ավիաընկերությունն է սահմանում սակագինը: Այն երկրներում, որտեղ պահանջարկը գերազանցում է առաջարկին, գների տատանում չի կարող չլինել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ