News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրության 30 տոկոս եւ կոնյակի՝ 61 տոկոս աճ է գրանցվել։ Ջրային արտադրանքի արտադրությունում 35 տոկոս անկում է գրանցվել։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահԱվագ Հարությունյանը։

Սակայն Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում կոնյակի արտադրության վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ «Կոնյակի հարցում սխալ է թույլ տրվել։ Դրանում ներառվել են սպիրտ պարունակող արտադրանքի ներկրման ու արտահանման տվյաները։ Իրականում այն 15-20 տոկոս է։ Ինչ վերաբերում է օղուն, ապա այստեղ ամեն ինչ համապատասխանում է իրականությանը»,-հստակեցրեց Հարությունյանը։

Փորձագետը նշեց, որ չնայած այդ ամենին՝ եկամուտների աճ չի գրանցվել։ «Ի տարբերություն նախաճգնաժամային 2013 թվականի՝ մեզ մոտ եկամուտների նվազեցում է գրանցվել։ Մենք դեռ պետք է անցնեք մեր անցած ուղու կեսը՝ 2013 թվականի ցուցանիշներին մոտենալու համար»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ առաջիկայում չի հաջողվի հասնել 4 տարվա վաղեմության ցուցանիշներին։

Նման անկման պատճառ փորձագետը համարում է ռուբլու արժեզրկումը եւ Ռուսաստանի տնտեսական դրությունը։ Հարությունյանի խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները բացասական են ազդում նաեւ հայկական կողմի վրա։ «Անկախ պատժամիջոցների լինել չլինելուց՝ ռուսական շուկան 2025 թվականին սեփական կոնյակի ու գինու արտադրանքին անցում կատարելու իր քաղաքականությունն արդեն ունի։ Այժմ պատժամիջոցները Ռուսաստանին ստիպում են արագացնել այդ գործընթացը եւ ժամանակից շուտ նպատակին հասնել»,-ասաց փորձագետը՝հավելելով, որ դա կհանգեցնի մրցակցության աճին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ