News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը կարծիք է հյատնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի։ Այս մասին հաղորդում  է բրիտանական The Daily Mail պարբերականը։

Գոռը նման հայտարարությամբ հանդես է եկել իր նոր փաստագրական ֆիլմը ներկայացնելիս։ Իսկ հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար Թրամփին, քաղաքական գործիչը պատասխանել է. «Հրաժարական տալ»։

Ավելի վաղ Գորը քննադատել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշումը եւ ենթադրել, որ նրա նախագահությունը կավարտվի օրենքով նախատեսված ժամկետից շուտ։

1993-2001 թվականներին Գորը զբաղեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը։ Նա հայտնի է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ