News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից 2-րդ դիմումն է ներկայացրել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հայտարարել է, որ կամավոր չի փոխադրվելու դատարան եւ հորդորել իր կամքին հակառակ դատարան փոխադրելու նպատակով իր նկատմամբ բռնի ուժ չկիրառել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«03.08.2017թ. դիմում եմ ներկայացրել Ձեզ, ՀՀ արդարադատության նախարարին եւ ՀՀ քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով, որպեսզի ինձ իմ կամքին հակառակ չտեղափոխեն հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Արդեն անցել է ավելի քան 10 օր, սակայն մինչ օրս ո՜չ դատարանից, ո՜չ նախարարից, ո՜չ էլ քրեակատարողական վարչության պետից պատասխան չեմ ստացել:

Կրկին պաշտոնապես հայտնում եմ Ձեզ, որ հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին ես կամավոր չեմ ներկայանալու դատարան հետեւյալ պատճառաբանությամբ.

Ձեր կողմից իմ նկատմամբ կիրառվել է սանկցիա 10 ժամով: Հաշվի առնելով սույն գործով  նախկին սանկցիաների կիրառման Ձեր հաշվարկը՝ Դուք առնվազն եւս 3 նիստի ինձ չեք հրավիրելու նիստերի դահլիճ: Դուք կարող եք վերանայել սանկցիայի կիրառման որոշումը միայն իմ պաշտպանի միջնորդությամբ: Նախկինում Ձեզ 2 անգամ դիմումներով հայտնել էի, որ չեմ լիազորել պաշտպանիս իմ բացակայությամբ ներկա գտնվել հետագա վարույթին, հետեւաբար նրա կողմից նման միջնորդություն չի ներկայացվի, ինչն էլ ենթադրում է, որ ես ուղղակի ներկա չեմ լինելու 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Այսինքն՝  որեւէ հիմք չկա ինձ դատարանի շենքի նկուղ տեղափոխել:

Ցանկանում եմ եւս մեկ անգամ տեղեկացնել, որ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով ամեն անգամ ինձ տեղափոխելիս շոգից ինքնազգացողությունս կտրուկ վատանում է, եւ մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները, տեսնելով վիճակս, առաջարկել են շտապօգնություն կանչել: Մեջքի ներվի բորբոքման, ողնաշարի ճողվածքի պատճառով ունեմ խրոնիկական ցավեր, որոնք ամեն անգամ ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում, որոնց մասին հայտնել եմ նախորդ դիիմումում, սրվում են:

Այսպիսով՝ նման անմարդկային պայմաններով եւ բոլորովին անտեղի ինձ քրեակատարողական հիմնարկից հենց այնպես առանց նիստին մասնակցելու դատարանի նկուղ տեղափոխելը անիմաստ է,  եւ հաշվի առնելով վերջին հայտնի դեպքերը՝ նաեւ վտանգավոր:

Ընդ որում, 02.08.2017թ. ինձ արդեն անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ եւ 8 ժամ այնտեղ պահել: 

Հետեւաբար առանց որեւէ հիմքի, երբ ակնահայտ է, որ հնարավորություն չեմ ունենալու մասնակցել նիստին նման անմարդկային պայմաններով ինձ կալանավայրից տեղափոխելը համարում եմ ոչ միայն ապօրինի, այլ նաեւ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այն  դեպքում, երբ ՀՀ Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորություն է ստանձնել իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կամավոր չեմ փոխադրվելու դատարան: Այդ իսկ պատճառով հորդորում եմ. արհեստականորեն լարվածություն մի՜ ստեղծեք, որ փոխադրիչները ստիպված լինեն իմ նկատմամբ բռնի ուժ կիրառել իմ կամքին հակառակ ինձ դատարան փոխադրելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրայլը՝ միջնորդում եմ ցուցում չտալ ՔԿՀ-ին ինձ 23.08.2017թ. կայանալիք նիստին դատարան փոխադրելու վերաբերյալ:

Քաղբանտարկյալ՝ Կարո Եղնուկյան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ