News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՌԴ-ում վթարի գործով դատապարտված եւ վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ:

«Ես կանոններն եմ խախտել, մնացածի մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-NEWS.am-ի հարցին ի պատասխան դատարանում ասաց Հրաչյա Հարությունյանը: Նա նշեց որ բանտային պայմանները շատ վատն են եղել, իսկ իրեն պատժախուց էին տեղափոխել իբր ճաշարան գնալուց հրաժարվելու համար:

«Բայց ես ճաշարան գնալուց չեմ հրաժարվել»,-ասաց նա:

Հրաչյա Հարությունյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանում արդեն սկսել է բուժումը:

Նշենք, որ դատարանում այսօր քննվում է Հրաչյա Հարությունյանի ռուսական դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ