ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս ամուսնուն:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-սահմաններում, Երեւանի բնակիչ, 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, դեմքի եւ մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: