News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարսելոնում եւ Կամբրիլսում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել եւ տուժել են 34 երկրի քաղաքացիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

«Կամբրիլսում եւ Բարսելոնում իրագործված ահաբեկչությունների հետեւանքով զոհվածները եւ վիրավորները, նախնական տեղեկություններով, 34 տարբեր երկրների քաղաքացիներ են»,- նշված է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախօրեին ավտոմեքենաները մարդկանց բազմության մեջ են մխրճվել Բարսելոնի կենտրոնում, ինչպես նաեւ Կամբրիլս քաղաքում: Վերջին տվյալներով՝ ընդհանուր 14 մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ոստիկանությունը ներկայումս ձերբակալել է մի քանի կասկածյալների, Բարսելոնում մարդկանց բազմության մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդի որոնումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ