News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Շկլովի եւ Օրշանի շրջանի տնտեսություններ եւ ծանոթացել բերքահավաքի ընթացքին։ Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն աշխատանքի է եկել։

«Սա նախագահի դաշտն է։ Ժամանակին ինչ-որ մեկն ասել է այդ մասին։ Դա իսկապես իմ դաշտն է, որտեղ ես աշխատում էի»,-հստակեցրել է նախագահը։

Դաշտում նախագահին են ներկայացրել КЗС-1624-1 կոմբայնը։ 

«Հետո նախագահ առաջարկել է փորձրկել կոմբայնը։ Կոմբայնավարի տեղը զբաղեցրել է գյուղատնտեսական ձեռնարկատիրության աշխատակիցներից մեկը։ Նրա կողքին տեղավորվել է նախագահի կրտսեր որդին՝ Նիկոլայը։ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղ է զբաղեցրել խցիկի կողքին գտնվող հարթակում եւ ընթացքում ծանոթացել աշխատանքին»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հայտնել են նաեւ, որ նախագահը ցույց է տվել՝ ինչպես հացահատիկը մանգաղով հնձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ