News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել է 21 քրեական գործ:

Դատախզությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում 23 ուսումնասիրություն է իրականացվել սոցիալական ապահովության, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, պետական գույքի եւ ֆինանսների կառավարման, հարկերի եւ պետական տուրքերի գանձման,  քաղաքաշինության ոլորտների համապատասխան կառավարման պետական մարմինների եւ դրանց համակարգում գործող մարմինների ու կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ:

Ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել է 17 հաղորդում, հարուցվել է 6 քրեական գործ:

Մասնավորապես սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրություններով  քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում /տարեցների տուն ինտերնատ/ արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կրթության եւ գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններով քրեական գործ է հարուցվել «Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումներով:

Գյուղատնտեսության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված խախտումների կապակցությամբ:

Քրեական գործերից մեկը՝ պետական սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ:

Մեկ քրեական գործ էլ հարուցվել է հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու փաստով:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 110.454.045 դրամ հայցապահանջով 7 հայց: Ներառյալ նախորդ տարիներին հարուցվածները, դատարանները քննել եւ դատական ակտեր են կայացրել 341.585.843 դրամի 12 հայցով, որոնցից բավարարվել է 336.808.443 դրամի 11 հայցադիմում: Փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ: Հայցային վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մերժվել 4.777.400 դրամ հայցագնով 1 հայց: 36 հայցի դատաքննություն դեռեւս ընթացքի մեջ է:

Իսկ ընդհանուր առմամբ դատախազության բոլոր մարմինները նույն ժամանակահատվածում քաղաքացիական եւ քրեական դատավարության կարգով դատարան են հարուցել 37 հայց՝ 4.793.983.004 դրամի բռնագանձման պահանջով: Ներառյալ նախորդ տարիներին հարուցված հայցերով բավարարվել է 372.244.854 դրամի հայցապահանջով 25 հայց: Դեռեւս ընթացքի մեջ է 5.579.642.741 դրամի հայցապահանջով 77 հայց:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ ՀՀ Վճռաբեկ դատարաններ են ներկայացրել համապատասխանաբար՝ 5 վերաքննիչ եւ 3 վճռաբեկ բողոք: 5 վերաքննիչ բողոքից 3-ը բավարարվել է, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 3 վճռաբեկ բողոքից 1-ով վարույթ ընդունելը ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով մերժվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ է:

Դատախազության մարմինների կողմից վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 139 անձ: Դատախազների նախազգուշացումներով կամ ուսումնասիրությունների ընթացքում կամովին վերականգնված վնասի չափը կազմել է 28 802 330 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ