News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թ.թ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը:

Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016 թ. սեպտեմբերից մինչեւ 2017 թ. օգոստոսը անցկացրել են 30-ից ավելի համերգներ եւ վարպետության դասեր:

Այլազգի երաժիշտների հետ միասին Տրիոյի մասնակիցներն իրենց փորձն են կիսել 100-ից ավելի աշակերտների հետ՝ Երեւանում, Վանաձորում, Չարենցավանում, Էջմիածնում եւ Ստեփանակերտում: Այս քաղաքներում խմբի համերգներին այցելել է շուրջ 5000 հանդիսատես:

Երաժիշտները համերգներ են տվել նաեւ Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում եւ Մալթայում: 

«Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, եւ մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից եւ ոգեշնչվել իրենց ապագա կրթության եւ զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Երկարատեւ համագործակցության շնորհիվ կարողացել ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, ինչը հույս եւ լավատեսություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ապագա նախագծերը նույնպես կարձագանքվեն Beeline-ի կողմից: Նաեւ ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել անձամբ պարոն Պյատախինին», - ասել է «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ