Անհայտ անձինք հարձակվել են Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում երկու բարերի վրա։ 3 մարդ զոհվել է, 27-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuetrs-ը։
Գործակալության տվյալներով՝ անհայտ անձինք նշված երկու բարերում նռնակ են նետել։ Պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է տեղում, 29 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանցից երկուսը մահացել են։
Հարձակման հետեւանքով ողջ մնացածը հայտարարել է, որ հարձակվողները չեն փորձել հաճախորդներին կողոպտել կամ բարից որեւէ բան գողանալ։