News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հեռվից կանաչ թվացող բլուրները մոտենալուն զուգընթաց փոխում են գույնը՝ դառնալով գորշ։ Պատկերն աստիճանաբար պարզվում է, երեւում են այրված ծառերն ու խոտը։ Բառացիորեն նախօրեին այստեղ մոլեգնում էր վերջին տասնամյակներում Հայաստանում ամենաուժգին անտառային հրդեհը (ֆոտոռեպորտաժ

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին, առավոտյան։ Օգոստոսի 14-ին, չնայած բոլոր իրավասու մարմինների ջանքերին ու կամավորների եւ բնակիչների օգնությանը, պարզ դարձավ, որ հրդեհը հանգցնել չի հաջողվի։ Հայաստանի իշխանությունները օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով դիմեցին Ռուսաստանին։ Օգնության ժամանած ՌԴ ԱԻՆ-ի «Իլ 76» ինքնաթիռը շուրջ 15 թռիչք իրականացրեց հրդեհի գոտում՝ հրդեհի օջախներին տասնյակ տոննա ջուր լցնելով։ Ներկա պահին հրդեհը մարված է համարվում, բայց պրոֆիլակտիկ աշխատանքերը, ինչպես նաեւ իրավիճակի մոնիթորինգը շարունակվում են։

Անտառը, ինչպես հուշում է անվանումը, հիմնել է Խոսրով թագավորը՝ որսի համար։ Ներկայում արգելոցը կացարան է սողունների 30 տեսակի, կաթնասունների 50 տեսակի, թռչունների 130 տեսակի,  ինչպես նաեւ բազմաթիվ ծառատեսակների ու բույսերի համար։

Արգելոցին սահմանակից է վայրի բնության Կովկասյան ապաստարանը, որը եւս տուժել է ուժգին հրդեհից։ Լրագրողների խմբին տեղում իրավիճակին ծանոթացրեց ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը։

«Ես իմացա հրդեհի մասին ահազանգից մի քանի ժամ անց։ Բայց մեր ռեյնջերները տեղում էին եւ համագործակցում էին արգելոցի աշխատակիցների հետ։ Քամու պատճառով հրդեհն արագ տարածվեց։ Կրակը տարածվել էր գիհիների նոսրուտում, իսկ այրվող գիհիներին շոգի պատճառով հնարավոր չէր մոտենալ։ Չնայած որոշ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներին, մարդիկ աշխատում էին ուժեր չխնայելով եւ հնարավորինս կազմակերպված։ Ամենամեծ խնդիրը ստեղծում էր կտրատված լանդշաֆտը՝ ձորակներ, բլուրներ եւ հրդեհի մեծ տարածքը։ Կային նաեւ տեխնիկական խնդիրներ. ցանկացած տեխնիկա չի կարող այստեղ հասնել», - ասաց Մանուկյանը։

Մասնագետների նախնական գնահատականների համաձայն՝ արգելոցն անդառնալի վնաս է կրել։ Այրվել են 300-1300 տարեկան ծառեր։ «Իրավասու մարմիններն ավելի հստակ թիվը կասեն, բայց մեր հաշվարկներով՝ հրդեհը տարածվել էր 3-5 հազար հեկտար տարածքում»,-նշեց համակարգողը։

Ամենայն հավանականությամբ, խոշոր կաթնասուններն ավելի քիչ են տուժել եւ մեծ մասը կարողացել է փրկվել։ Իսկ ահա սողունները, միջատներն ու կրծողները, ինչպես նաեւ թռչունները, բույսերը շատ են տուժել։ «Ես ինքս եմ նկատել հրդեհի տարածքը լքող եւ արգելոցի ավելի անվտանգ վայրեր գնացող բեզոարյան այծերի»,-ասաց Մանուկ Մանուկյանը։

Հրդեհի պատճառների մասին դեռ հստակ տվյալներ չկան։ Բայց հավանականությունը մեծ է, որ պատճառը մարդկային գործոնն է։ Արգելոցի տարածքում մարդու գործունեությունն արգելված է եւ արգելոցի տարածքում հայտնվողները պետք է հետեւեն անվտանգության կանոններին։ Բայց դա միշտ չի կատարվում, եւ արգելոցի «պարիսպը» ավելի շատ ձեւական բնույթ է կրում։

Մասնագետների կարծիքով, բնական հրդեհը քիչ հավանական է։ Իհարկե ամառը երաշտային եւ շոգ էր, բայց ինքնահրկիզման համար բարձր ջերմաստիճան ու անբարենպաստ պայմաններ են անհրաժեշտ։ Իսկ ահա որեւէ մեկի կողմից նետված ծխախոտի մնացորդը կամ խարույկ վառել փորձելու հավանականությունն ավելի մեծ է։

«Մարդիկ իրենք պետք է հասկանան, որ տարվա այս եղանակին, իսկ առավել եւս երաշտային ամռանը, ավելի լավ է ռիսկի չդիմել եւ ագելոց չայցելել։ Կտրականապես արգելվում է խարույկ վառել, տեխնիկան եւս հրդեհի պատճառ կարող է դառնալ։ Դա ազգային սեփականություն է եւ հսկայական կորուստ,-արձանագրեց Մանուկ Մանուկյանը։

Ի դեպ, հրդեհից տուժած տարածք այցելելիս հաստատվեցին լուրերը, որ հրդեհը մարելու փորձեր են ձեռնարկվել ուղղաթիռից նետված ցեմենտի պարկերի միջոցով։ Սակայն ակնհայտ է, որ այդ փորձերը ոչինչ չեն տվել։

Այրված ծառերի թվում հայտնաբերվել է նաեւ արգելոցի բնակիչներից մեկի՝ գյուրզայի մարմինը, որը փորձել է հրդեհից թաքնվել քարերի կույտի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ