News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ախթալայում խորովածի փառատոնի ժամանակ կենդանի երաժշտություն կհնչի։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրե Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ փառատոնին ելույթ կունենան երաժիշտներ Հայաստանից եւ Անգլիայից։

«Փառատոնի գեղարվեստական մասը բաղկացած կլինի երկու մասից։ Առաջինում ժամանակակից միջոցներով կներկայացվեն մեր հին երգերը։ Երկրորդ մասում կհնչեն ժողովրդական երգեր, որտեղ ելույթ կունենան Արսեն Գրգորյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը եւ Մկրտիչ Մկրյանը»,-հստակեցրեց նա։

Բացի այդ, Սիմոնյանի խոսքով՝ Ախթալայում ծրագրվում է Հայաստանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումներ իրականացնել։ Փառատոնի ղեկավարը նշեց, որ ֆիլմը կկոչվի Armenia Uncovered («Չբացահայտված Հայաստան»)։ Ֆիլմի գեղարվեստական խումբը, ըստ Սիմոնյանի, բաղկացած է տարբեր երկրների ներկայացուցիչներից (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա եւ Մեծ Բրիտանիա)։

Հիշեցնենք, որ խորովածի 9-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 20-ին, ՀՀ Լոռու մարզում, միջնադարյան Ախթալա ամրոցի տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ