Թուրքական ռեյթինգային Kanal D հեռուստաալիքով հայ հայտնի ռեժիսոր Սարի Անդրեասյանի «Պաշտպաններ» ֆիլմը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մամուլում եւ սոցկայքերում։
Ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվում են Հայաստանի մաս, որն էլ խիստ վրդովեցրել է թուրքերին։
Ֆիլմի հետ կապված քննադատական հոդված է հրապարակել Aydinlik պարբերականը։ Իսկ սոցկայքերում հիմնականում հետեւյալ բովանդակությամբ մեկնաբանություններ են, որ չի կարելի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը չճանաչող ֆիլմ ցուցադրել հենց թուրքական հեռուստաալիքով։