News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Sony-ն կներկայացնի վիրտուալ զբոսարշավ Չեռնոբիլով՝ PlayStation VR-ի միավորների համար։ Այս մասին հայտնում է RTVI –ն՝ վկայակոչելով ընկերության բլոգը։

Մշակողները Chernobyl VR Project-ն անվանում են ինտերակտիվ ճանապարհորդություն Չեռնոբիլի ԱԷԿ-ից 2 կմ հեռավորության վրա Պրիպյատ լքված քաղաքում ու բուն ատոմակայանում։ Նախագծի հեղինակներն ուզում են օգտատերերին մեկ օրով տեղափոխել Չեռնոբիլյան աղետի օրը, որպեսզի նրանք իմանան այդ քաղաքի ու նրա բնակիչների պատմությունը։

Ծրագիրը ստեղծելու համար Sony-ն նկարահանել է 360 աստիճանանոց լուսանկարներ ու տեսագրություններ, մի քանի համայնապատկեր արել ու տարբեր շենքերի ու հայտնի վայրերի եռաչափ պատկերներ։

Քաղաքում գտել են չեռնոբիլցիների լքված բնակարանները ու մոռացված իրերը։ Նկարահանումների ժամանակ ուժեղ քամի է եղել, ու Sony-ի թիմի վրա տարբեր կառույցներից բեկորներ են թափվել։ Օպերատորներից մեկն ընկել էր երկու մետրանոց փոսի մեջ։ Նաեւ նկարահանման խումբը ստիպված է եղել մշտապես ստուգել ճառագայթման մակարդակը։

Թե երբ է թողարկվելու հավելվածը՝ դեռ հայտնի չէ։ ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ